Մեր մասին

Եգիպտոս I Հունաստան I Իսպանիա I Բուլղարիա I Մոնտենեգրո I Կիպրոս I Շրի Լանկա I ԹայլանդՄալդիվներայլ

 

 

Ողջունում ենք Ձեզ մեր կայքում:

 

Ընկերությունը զբաղվում է արտագնա զբոսաշրջությամբ: Հանդես է գալիս  երկու ապրանքային նշանի ներքո. Egypt Tour, որը մասնագիտացված է Եգիպտոսի ուղղությամբ և The Travel Shop, որը Ձեզ կներկայացնի աշխարհը իր ողջ գեղեցկությամբ:

 

 Ընկերությունը երիտասարդ է և աշխատում է երիտասարդին բնորոշ ճկունությամբ, խանդավառությամբ և տոկունությամբ:

 

Մեր մենեջերները կարող են առաջարկել հանգստի ցանկացած տարբերակ ըստ ձեր ցանկության ու ճաշակի՝ տրամադրելով ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն մատուցվող ծառայությունների մասին:
Առաջարկում ենք ամբողջական փաթեթներ տարբեր ուղություններով, որը ներառում է ավիատոմսերի և հյուրանոցների ամրագրում, ճանապարհորդական ապահովագրություն, դիմավորում, փոխադրում, էքսկուրսիաների կազմակերպում, խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն. մեր սպասարկումը  շարունակվում է նաև արտերկրում: Ունենք փորձված, կայուն և հուսալի գործընկերներ, որոնք կընդունեն ու կշարունակեն հանգստի կազմակերպման գործընթացը:
Ներկայումս մեր ընկերությունն ընդլայնում է ծառայությունների շրջանակը: Ունենք բացառիկ պայմանագրեր, որոնք մեզ թույլ են տալիս լինել մրցունակ տուրիստական շուկայում:
Սպասարկում ենք բարեհամբյուր և յուրաքանչյուրին ցուցաբերում անհատական մոտեցում, որն էլ մեր հաջողված աշխատանքի գրավականն է: Հուսով ենք, որ ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկներ կվստահեն մեզ իրենց հանգստի կազմակերպումը, իսկ մենք էլ կապահովենք բարձրորակ սպասարկում՝ զբոսաշրջիկներին հնարավորություն տալով վայելել անմոռանալի հանգիստը: 

Մեր սկզբունքներն են՝

 

• հարգել Հյուրին (մեր ընդունմամբ Դուք հաճախորդ չեք, այլ՝ ՀՅՈԻՐ),
• գնահատել նրա ժամանակը,
• լինել առավելագույնս ազնիվ,
• տրամադրել տուր փաթեթ խելամիտ գնով,
• ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները վիճահարույց հարցերը լուծելու համար, ցուցաբերել հնարավոր ու խելամիտ օգնություն:

Զբոսաշրջությունը մեզ համար միայն աշխատանք չէ, այն հանդիսանում է որպես ոգեշնչման աղբյուր, որը ցանկանում ենք փոխանցել Ձեզ:

 

Շնորհակալ ենք Ձեր վստահության  համար:

 

Սիրով սպասում ենք:

 


"The Travel Shop"

 


"Egypt Tour"