Քո հանգիստը արտասահմանում

Եգիպտոս I Հունաստան I Իսպանիա I Բուլղարիա I Մոնտենեգրո I Կիպրոս I Շրի Լանկա I ԹայլանդՄալդիվներայլ

 

Հարգելի Հյուրեր,
առաջարկում ենք արտագնա հանգստի փաթեթներ աշխարհի բոլոր երկրների տուրիստական քաղաքներում: Թերևս միայն հարևան երկու պետություններն են, որ անվերապահորեն դուրս են մնացել մեր մասնագիտական գործունեության շրջանակներից:

ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ ՉԿԱՆ ԳՆԱՆՇՈՒՄՈՎ ՏՈՒՐ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐ
Ըստ ընդունված կարգի՝ տուրիստական ընկերությունների կայքերում տեղադրվում են գնանշումներով տուր փաթեթներ: Երբ նոր էինք սկսել մեր գործունեությունը, մի շարք կայքերի նման մեզ մոտ էլ տեղադրվում էին տարաբնույթ ու
ղղություններով տուր փաթեթների առաջարկներ իրենց կոնկրետ գներով: Ժամանակի ընթացքում հասկացանք, որ այդ կերպ, ի հակառակ սպասվածի, ավելի անհարմարություն ենք պատճառում մեզ և մեր կայք մուտք գործած Հյուրին: Չէ որ.

այբ/ կոնկրետ երկրի ոչ բոլոր հյուրանոցներն են տեղադրված լինում կայքերում (բացառությամբ օնլայն ամրագրման կայքերի): Իսկ նույն հանգստավայրի 5-6 կամ 10-15 հյուրանոցային առաջարկով հնարավոր է ոչ միայն չկողմնորոշես պոտենցիալ զբոսաշրջիկին, այլ անգամ կարող ես ապակողմնորոշել նրան. հնարավոր է վերջինս չգտնի իր նախընտրած կոնկրետ հյուրանոցը և վաղաժամ լքի կայքը՝ մտածելով, որ դրանք բոլոր առաջարկներն էին. անարդյունավետ ծախսվեց մեր կայքին դիմած Հյուրի ժամանակը:

բեն/ կայքում տեղադրելու համար հյուրանոցները ընտրվում են արտագնա տուր մենեջերի հայեցողությամբ, որը միշտ չէ, որ կարող է համապատասխանել կայքին դիմած Հյուրի տեսլականին: Վերջինս ժամանակ կծախսի իր սպասումներին բավարարող չափանիշներով հյուրանոց փնտրելու վրա, չի գտնի այն և հիասթափված կամ կլքի կայքը, կամ, լավագույն դեպքում, կզանգի մեր գրասենյակ իր հարցերով:
Դե ուրեմն ինչու մեր Հյուրին հնարավորություն չտանք միանգամից դիմել մեզ՝ առանց կայքում փնտրտուքների վրա ավելորդ ժամանակ վատնելու: ՈՒստի...


ԳՈՒՄԱՐ ԾԱԽՍԵՑԻՆՔ
...և արհեստավարժ ծրագրավորողի օգնությամբ ստեղծեցինք տուրերի օնլայն հարցման համակարգ, որը արագ կարող է լրացնել մեր կայք մուտք գործած ցանկացած ոք, ում հետաքրքիր է այս կամ այն հանգստավայրի ուղ
ղությամբ առաջարկվող տուր փաթեթի արժեքը: Նամակը, կամ նամակները կհասնեն մեր մասնագետին (իսկ օրինակն էլ կգա Ձեր էլ. փոստին), որն էլ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում կզանգահարի և/կամ հանգստի առաջարկները կուղարկի Ձեզ: Ահա. Տուրերի օնլայն հարցման համակարգ
Կենդանի շփումը գերադասողները կարող են չլրացնել հատուկ ձևը, այլ միանգամից զանգել գրասենյակ, կամ զանգ թողնել, և մեր մենեջերը կկապվի Ձեզ հետ:


ԻՆՉՈՒ՞ ԴԻՄԵԼ ՄԵԶ՝ ՓԱԹԵԹ ԱՄՐԱԳՐԵԼԻՍ
Այս առանձնահատկություններով բացառիկ չենք, սակայն դրանք համընդհանուր էլ չեք գտնի:


այբ/ Մեզ դիմելը շահավետ է, քանի որ մեր գրասենյակը շատ փոքր է:

Երբ սկսում էինք մեր գործունեությունը, արդեն ունեինք առաջխաղացման հստակ ծրագիր: Սակայն մինչ "Էվերեստի գագաթը նվաճելը" պետք էր "լեռանը" հասնել: Որոշեցինք գրասենյակը վարձակալել ոչ քաղաքի կենտրոնում, հնարավորինս փոքր, անվճար WIFI-ով... սրանով նվազեցրեցինք մեր ծախսերը: Երբ բիզնեսում հասանք կայունության, որոշեցինք փոքր գրասենյակ ունենալու կոնցեպտին չդավաճանել: Մեր տուրփաթեթները բավական մատչելի են, որովհետև, այլ գործոններից բացի, ունենք շատ փոքր վարձավճարով գրասենյակ. ծախսերը մինիմալացրել ենք՝ "ապրանքը" էժանացնելու նպատակով:


բեն/ Մեր ուժերով տուրփաթեթը կամրագրեք զգալի մատչելի, քանի որ ունենք 34 մշտական և 4 իրավիճակային գործընկեր:

Երբեք կանգ չենք առել արտասահմանում նոր գործընկերներ գտնելու առումով: Չենք բավարարվում ձեռք բերածով: Անընդմեջ մասնակցում ենք միջազգային տուրիստական ցուցահանդեսների (վերջինը՝ 04.05-07.05.15թ. Դուբայում) և նոր պայմանագրեր (նաև էքսկլյուզիվ) կնքում:
Մեր հայրենակիցները պատրաստ են երկար փնտրել, մինչև կգտնեն ամենաէժան գինը: ԵՎ դա ընդունելի է: Մեր Հյուրի հարցմանը պատասխանելիս, ամեն անգամ դիմում ենք մեր 34+4 տուրօպերատորներին և գտնում ու առաջարկում հանգստի ամենամատչելի (ու որակյալ) տարբերակը:
Հանդիսանում ենք մի քանի տուրօպերատորների ներկայացուցիչը Հայաստանում:


գիմ/ Ապահովված եք մեզ հետ, քանի որ հասանելի ենք 24 ժամ:

Ճիշտ է, մեր աշխատաժամերը 11:00-19:00 է, սակայն կորպորատիվ բջջային հեռախոսահամարներով հեռախոսները չեն անջատվում 24 ժամ. շուրջօրյա կապը մեր մեկնած տուրիստների համար է:


դա/ Դառնալով մշտական հաճախորդ՝ կօգտվեք մեր լոյալության ծրագրից. յուրաքանչյուր հաջորդ ուղևորությունը կլինի զեղչով կամ + անվճար էքսկուրսիա և այլն:


եչ/ Արաբական Միացյալ Էմիրություններում և Հունաստանում ունենք հայախոս գիդեր:


- Շնորհակալություն Ձեր հանգիստը մեզ վստահելու համար: